«Իմ փոքրիկ»-ի լրագրողն արժանացել է «Ճամպրուկ-2018»-ի հատուկ մրցանակի

Լուրեր

«Իմ փոքրիկ»-ի լրագրող Քրիստինա Բոյաջյանի «Հայրենադարձ երեխաները՝ դպրոցում․ ուսուցիչներն ու ծնողները խնդիրների լուծման նույն ճանապարհն են տեսնում» հոդվածը «Ճամպրուկ» ամենամյա լրագրողական մրցույթում «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի կողմից արժանացել է մրցանակի։ Այն հաղթող է ճանաչվել «Հայրենադարձության թեմայով լավագույն նյութ» անվանակարգում։ Մրցույթի արդյունքներն ամփոփվեցին այսօր՝ դեկտեմբերի 17-ին։ 

 Ամեն տարի՝ Միգրանտների միջազգային օրվան (դեկտեմբերի 18) ընդառաջ, Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը (ICMPD) ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» (ՄԻԲՄԱ) ծրագրի շրջանակում կազմակերպում է «Ճամպրուկ» լրագրողական մրցույթը, որը նպատակ ունի վեր հանել և լուսաբանել Երևանում ու Հայաստանի մարզերում միգրացիային և սահմանների կառավարմանն առնչվող խնդիրները, բարձրացնել հանրության իրազեկվածությունը։ 

Մրցույթի գործընկեր կազմակերպություններն են Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը։

Գովազդ