Երեխաներին անհրաժեշտ հակաուռուցքային դեղամիջոցները կտրամադրվեն անվճար

Լուրեր

Հայաստանում չգրանցված, բայց խիստ անհրաժեշտ և դժվար ճանապարհներով ներմուծվող դեղերը հաջորդ տարվանից հնարավոր կլինի ներմուծել պետական գնումներով:

Այս մասին ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հայտնում է Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը։ Որոշումն ընդունվել է երկու շաբաթ առաջ:

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ առաջինը Հայաստան կբերվեն և երեխաներին անվճար կտրվեն հակաուռուցքային դեղամիջոցները։

 

Գովազդ