Նորաթուխ մայրիկները դիմավորեցին փոքրիկ «սանտաներին»

Լուրեր

Արդեն 5-րդ տարին անընդմեջ ամանորի նախօրեին «Շենգավիթ» ԲԿ-ի նորաթուխ մայրիկները դիմավորում են իրենց փոքրիկ «սանտաներին»։ Ավանդական դարձած միջոցառումը այս տարի կրում էր «Թող՝ կատարվեն բոլորի նվիրական երազանքները և բարի ցանկությունները» խորագիրը։

Փոքրիկ սանտաների վերածված փոքրիկները տոնական տրամադրություն էին ստեղծել բժշկական կենտրոնում: Տոնն ու ուրախությունն ամբողջացնում էր «Շենգավիթ» ԲԿ-ի նոր կառուցված մասնաշենքում տեղադրված տոնածառը, որն այս տարի յուրահատուկ խորհուրդ ունի: Նրանք, ովքեր ցանկություն ունեն երեխա ունենալ, կարող են մոտենալ տոնածառին, շրջել իգական կամ արական սեռ խորհրդանշող խաղալիքներից մեկն ու երազանք պահել: Կենտրոնի աշխատակիցները հավաստիացնում են՝ գալիք տարում երազանքն անպայման կկատարվի, չէ՞ որ ամանորին հրաշքներ են լինում։

«Շենգավիթ» ԲԿ-ը շնորհավորում է բոլորի Ամանորը և Սուրբ ծնունդը:

Գովազդ