Ամանորին պատրաստվող ճաշատեսակների պահպանման ժամկետները․ ԱՆ

Լուրեր

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է ամանորին պատրաստվող ճաշատեսակների պահպանման ժամկետները։

Մսից պատրաստված կոտլետները, բանջերեղենից, մսից և այլ մթերքից պատրաստված աղցանները, որոնք համեմված են թթվասերով, մայոնեզով կարելի է պահել 12 ժամ:

Աղցանների համար նախատեսված եփված միսը, աղացած մսից պատրաստված տապակած կերակրատեսակները՝ կոտլետներ, պելմենի, բլինչիկ, տապակած լյարդը, թռչնի եփած միսը, ձուկը, մայոնեզով, թթվասերով չհամեմված բանջերեղենով աղցանները կարելի է պահել 24 ժամ:

Տավարի և խոզի տապակած միսը, տապակած ձուկը, պաստերացված կաթը, սերուցքը, յուղալի և յուղազրկված դիետիկ կաթնաշոռը, սերուցքային կրեմով տորթը խորհուրդ է տրվում պահել 36 ժամ:

Թռչնի ու ճագարի տապակած միսը, խորոված ձուկը, մածունը, դիետիկ թթվասերը կարելի է պահել 48 ժամ:

Թթվասերը, առանց կրեմի կամ սպիակուցային կրեմով տորթերը, հրուշակեղենը կարելի է պահել 72 ժամ:

 

Աղբյուրը՝ առողջապահության նախարարություն

Գովազդ