Նորածիններին չի թույլատրվում մեղր պարունակող ծծակներ․ մասնագետներ

Լուրեր

ԱՄՆ-ի կառավարության Առողջապահության և հանրային ծառայությունների վարչության Սննդամթերքի և դեղորայքի ադմինիստրացիան հորդորում է նորածիններին չտալ մեղր պարունակող ծծակներ։ Ադմինիստրացիան հղում է կատարում Մեքսիկայում 4 նորածինների մոտ հայտնաբերված բոտուլիզմի դեպքերին։ Վարակի պատճառը եղել են մեղր պարունակող ծծակները։

Բոտուլիզմը ինֆեկցիոն տոքսիկ հիվանդություն է, որն ախտահարում է նյարդային համակարգը, առաջացնում է շնչառական խնդիրներ,  արդյունքում՝ հնարավոր է մկանային կաթված, նույնիսկ մահ։

Մեղրը, ըստ մասնագետների, կարող է պարունակել բոտուլիզմ հարուցող մանրէներ, որոնց համար նորածնի ստամոքսը հրաշալի միջավայր է զարգանալու համար։

ԱՄՆ-ի կառավարության Առողջապահության և հանրային ծառայությունների վարչության Սննդամթերքի և դեղորայքի ադմինիստրացիայի համապատասխան մասնագետները նշում են, որ երեխաներին մեղր, առհասարակ,  չի թույլատրվում մինչև 1 տարեկանը։

 

Աղբյուրը՝ www.webmd.com

Գովազդ