Շուտով կգործի մանկապարտեզներում երեխաների հերթագրման օնլայն հարթակ

Լուրեր

Երևանի քաղաքապետարանը շուտով հանրությանը կներկայացնի օնլայն հերթագրումների mankapartez.yerevan.am կայքը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Նա նաև հայտնում է, որ Երևանի քաղաքային իշխանության օրակարգում մանկապարտեզները վճարովի դարձնելու հարց չկա: Ավելին՝ արդեն փետրվարի 1-ից, հավելյալ 350 երեխա կհաճախի մանկապարտեզ, տարվա ընթացքում՝ 1000:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Գովազդ