Պոլիկլինիկաների տարածքում կերակրող մայրերի համար համապատասխան սենյակներ կստեղծվեն. նախարարի խորհրդական

Լուրեր

Երևանի ավագանու անդամ, ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական
Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.


«Հաշվի առնելով կերակրող մայրերի առաջարկն այն մասին, որ պոլիկլինիկաներում չկան գրկի երեխաների կերակրման և խնամքի համար նախատեսված սենյակներ, ինչը մեծ անհարմարություն է առաջացնում, խորհրդակցեցի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանի հետ, նա ասաց, որ արդեն կարգադրել է պոլիկլինիկաների տարածքում ստեղծել համապատասխան սենյակներ, որպեսզի անհրաժեշտության դեպքում կերակրող մայրերը կարողանան օգտվել»։

Գովազդ