Երևանի մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան

Լուրեր

Երևանի մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 20 տոկոսով: Նախատեսվում է որոշմանն օրենքի ուժ տալ 2019 թ․ ապրիլից։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

 «Որոշվել է մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնել 20 տոկոսով:  Փոխտնօրեններն ու տնօրենները դեռևս դուրս կմնան այս որոշումից»,- նշեց քաղաքապետը՝ ավելացնելով, որ այս նպատակով բյուջեից տարեկան 1 մլրդ դրամ է հատկացվելու:

Գովազդ