Բժիշկների փրկել են երկամյա Նարեկի կյանքը. Armradio

Լուրեր

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկները փրկել են սիրիահայ Գևորգյանների երկամյա զավակի կյանքը, որը հիվանդանոց էր տեղափոխվել գլխուղեղի ծայրահեղ ծանր վնասվածքով: Երեք ամիս առաջ երեխայի ապրելու հավանականությունը չնչին էր, բայց 2-ամյա Նարեկն այսօր արդեն քայլում է:

Սիրիահայ Քևոների, այսինքն Գևորգյանների ընտանիքը 6 տարի առաջ տեղափոխվեց Հայաստան: Երկու տարի առաջ Երևանում ծնվեց նրանց երկրորդ ու երկար սպասված զավակը՝ Նարեկը:

Երեք ամիս առաջ ընդամենը մանկական աթոռից ընկած երեխան «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակով:

Երեք ժամ տևած բարդ վիրահատության ընթացքում գանգի վրա լայն կտրվածք էր արվել, հեռացվել արյունակույտը: Ուղեղի այտուցի առաջացման վտանգ կար, դրա համար էլ հեռացված ոսկրային մասը սառեցվել ու պահվել էր:

Սա այն դեպքերից է, որ կարելի է ասել՝ բժիշկները հրաշք են գործել, այն դեպքում, երբ  երեխայի ապրելու հավանականությունը չնչին էր: Երեխայի կյանքի համար պայքարը շարունակվեց նաև վիրահատությունից հետո: Շուրջ երեք շաբաթ Նարեկը վերակենդանացման բաժանմունքում էր՝ արհեստական շնչառությամբ:

Երեխայի կյանքի համար պայքարը անցյալում է, Նարեկն այսօր վերականգնողական փուլում է՝ դեղորայքային, ֆիզիոթերապևտիկ բուժում և այլն: Հետագայում վնասվածքի հետևանքների մասին բժիշկ, Կենտրոնի մանկական նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Մարգար Մարտիրոսյանն առայժմ վաղ է համարում խոսելը:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Գովազդ