Չպատվաստված երեխայի հետ հասարակական վայրում գտնվելու համար Նյու Յորքում քաղաքացիները կտուգանվեն

Լուրեր

ԱՄՆ Նյու Յորք նահանգի շրջաններից մեկում չպատվաստված երեխաների հետ հասարակական վայրերում հատնված ծնողները կտուգանվեն 500 դոլարով կամ կենթարկվեն 6 ամսվա ազատազրկման։

Արգելքը սահմանել են տեղի իշխանությունները։ Այն գործում է ինչպես դպրոցներում, այնպես էլ ռեստորաններում և առևտրի կենտրոններում։

Նշենք, որ որոշման համար հիմք է հանդիսացել այն, որ Նյու Յորքում կարմրուկով վարակման ավելի քան 150 նոր դեպք է գրանցվել։ Վարակի բուռն տարածման պատճառով նույնիսկ արտակարգ դրություն է հայտարարվել։

Գովազդ