Երիտասարդ մայրերը կարող են մասնագիտական կրթություն ստանալ և վճարվել դրա դիմաց  

Լուրեր

 

Այն երիտասարդ մայրերը, որոնք  դպրոցն ավարտելուց հետո մասնագիտական կրթություն չեն ստացել, կարող են 6 ամիս ժամկետով մասնագիտական ուսուցում ստանալ գործատուի մոտ, և այդ ժամանակահատվածի համար վճարվել նվազագույն աշխատավարձի չափով:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը:

Նշենք, որ «Իմ փոքրիկ»-ն առաջիկայում ավելի մանրամասն կներկայացնի ծրագիրն ու դրան դիմելու ընթացակարգը:

Գովազդ