«Մոցարտի էֆեկտ». դասական երաժշտությունը կարող է բարձրացնել երեխայի ինտելեկտը

Լուրեր

Շատ փոքր հասակում դասական երաժշտությունը կարող է հանգստացնել Ձեր երեխային, որոշ չափով նպաստել ինտելեկտի բարձրացմանը և դարձնել նրան  երաժշտության տվյալ ժանրի երկրպագու:

Ապալաչյան պետական համալսարանի գիտնականները, խոսելով «Մոցարտի էֆեկտ»-ի մասին, նշում են, որ կոմպոզիտորի՝ դաշնամուրի համար գրված սոնատները լսելուց հետո մարդու մոտ ժամանակավոր բարձրանում է ինտելեկտը:

«Մոցարտի էֆեկտ»-ի մասին առաջինը խոսել են Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները 1993 թ.: Հետազոտությունը, որը պետք է բացահայտեր Մոցարտի երաժշտության ազդեցությունը երեխաների վրա, ապացուցել է, որ քոլեջի այն աշակերտները, որոնք ստուգողական աշխատանք գրելուց առաջ լսել են Մոցարտի երաժշտությունը, ավելի լավ են կատարել աշխատանքը, քան այն աշակերտները, որոնք չեն լսել Մոցարտ կամ լսել են այլ կոմպոզիտորի ստեղծագործություն:

Սակայն Մոցարտի ստեղծագործության ազդեցությունը ժամանակավոր է եղել:

Այս հետազոտությունից հետո ԱՄՆ Ջորջիա նահանգի նահանգապետը կարգադրել էր, որ ծննդատներում մայրիկներին բաժանեն Մոցարտի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններով  սկավառակներ:

 

Աղբյուրը՝ Babycenter.com

 

 

Գովազդ