Պետական մանկապարտեզները կբացեն նոր խմբեր

Լուրեր

Վերջին ամիսներին Երեւանի քաղաքապետարանն իր ենթակայության տակ գործող մանկապարտեզների տարածքում այլ գործունեություն ծավալող կազմակերպություններից ու անհատներից ազատել է շուրջ 5138 քմ տարածք, ինչը ընդհանուր զբաղեցրած տարածքների 40%-ն է կազմում:

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ նախկինում տարբեր հանգամանքներում մանկապարտեզների տարածքները օգտագործման են տրվել մի շարք կազմակերպությունների և անհատների. «Ներկայում վերադարձված տարածքներում հնարավոր կլինի բացել նոր խմբեր՝ մանկապարտեզ ընդունելով ավելի շատ երեխաների, արդյունքում՝ կրճատելով իրենց հերթին սպասողների թիվը»։

Գովազդ