Միայնակ մայրեր․ նրանք համարձակվել են խախտել հայկական ավանդույթները. Jam-news.net

Լուրեր

Նունեն ու հայրը

Նունե Կիրակոսյանը 35 տարեկան էր, երբ որոշեց երեխա ունենալ առանց ամուսնանալու։ Նա հասկանում էր, որ դա դեմ է հայկական ավանդույթներին և շատ անսովոր շրջապատի համար։ Բայց Նունեն իրականացրեց իր որոշումը։ Նրա աղջիկը՝ Նարեն, արդեն 11 տարեկան է։

«Տաս տարի առաջ ավելի դժվար էր նման քայլի գնալը, բայց ես մինչև վերջ պայքարեցի։ Երբ հղի էի, ու երբ տանը երևէ մեկը խոսում էր, աղջիկս դեռ չծնված ներսումս արձագանքում էր իր շարժումներով։ Բայց հենց հայրս էր խոսում, դադարում էր շարժվել, ու ներսումս լռություն էր տիրում։ Դեռ չծնված զգում էր, որ հայրս դեմ է իր ծննդին», – պատմում է Նունեն։

Նա ամուսնացել է 25 տարեկանում, սակայն մի քանի տարի անց ամուսնալուծվել ու վերադարձել է հայրական տուն։ Այստեղ շարունակել է կրթությունը, ձեռք բերել տնտեսագետի մասնագիտություն, կայացել ու ինքնուրույն դարձել։ Եվ այդ ընթացքում մշտապես մտածել է երեխա ունենալու մասին։

«Արդեն 32 տարեկան էի, հասկանում էի, որ ժամանակն անցնում է։ Հիմնական խնդիրը հայրս էր։ Մի անգամ նրան ասացի. «Պապ, եթե ես երեխա ունենամ, դու դրանից վատ կզգա՞ս»։ Հեգնանքով պատասխանեց․ իհարկե ոչ, դեռ մի բան էլ ավելին, գլուխը բարձր ման կգա, դրոշակով։

«Պապ, – ասացի, – ես ամեն տարիքում կարող եմ ամուսնանալ, 40-ում, 50-ում, անգամ 60-ում, բայց այդ տարիքում չեմ կարող երեխա ունենալ»։

Ու զգուշացի, որ, եթե հղիանամ, ունենալու եմ», – պատմում է Նունեն։

Հոր հետ խոսակցությունից մեկ տարի անց Նունեն հղիացավ։ Հղիության երրորդ ամսում կրկին խոսեց հոր հետ։ Այս զրույցից հետո հայրն ընդհանրապես դադարեց շփվել նրա հետ։

«Մեկ տարի, հինգ ամիս չշփվեց հետս։ Մայրս և եղբայրս հեշտությամբ ընդունեցին իմ քայլը։ Աղջիկս մեծանում էր, հայրս շարունակում էր լռել։ Ավելի ուշ իմացա, որ երբ տանից դուրս եմ գալիս, մոտենում է Նարեին, սիրում, անգամ օրորում։ Ժամանակն իր տեղը դրեց ամեն ինչ, նա հասկացավ, որ երեխա ունենալն անբարոյականություն չէ», – պատմում է Նունեն։

Ասում է, որ ճանաչում է քառասունին մոտ շատ կանանց, ովքեր երկմտում են, գնա՞լ այդ քայլին, թե՞ ոչ, շատերը կուլ են գնում միջավայրին, շրջապատին, բարքերին՝ ի՞նչ կասեն բարեկամներն ու հարևանները։

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Գովազդ