Ծնողներն ահազանգում են. երեխաներին կանչում են՝ պոլիոմիելիտի դեմ լրացուցիչ պատվաստվելու համար. Araratnews.am

Լուրեր

Araratnews.am-ին դիմել են քաղաքացիներ, որոնք նշել են, որ հարևան երկրներում պոլիոմիելիտի համաճարակի պատճառով երեխաներին պոլիկլինիկաներից կանչում են՝ պոլիոմիելիտի լրացուցիչ պատվաստում ստանալու համար։

Առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ լուրերը սխալ են, հարևան երկրներում պոլիոմիելիտի համաճարակ չկա․ «Պարզապես Իրանում՝ Պակիստանի հետ սահմանին, շրջակա միջավայրում հայտնաբերվել են պոլիոմիելիտի վիրուսներ, որոնք իրանցիների հոսքի հետ կարող են մուտք գործել Հայաստան։ Հաշվի առնենք, որ վիրուսը կարող է կրել նաև առողջ մարդը։ Սակայն այդ երկրում համաճարակ չկա»,- շեշտեց նա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Գովազդ