Լողավազան, սրճարան, դայակով խաղավայր. Երևանում բացվել է միայն կանանց ու երեխաների համար նախատեսված ամառային ժամանցի վայր

Լուրեր

Ամռան գալուն պես կանանց, մայրիկների մոտ  հարց է ծագում՝ ինչպե՞ս կարելի է գեղեցիկ արևայրուք ունենալ: Եթե ցանկանում եք երեխաների հետ լավ ժամանակ անցկացնել, լողալ, արևայրուք ընդունել, ապա պետք չէ Երևանից հեռանալ: Rossia mall-ի 5-րդ հարկում գործում է Lady sunbathe zone-ը:

 

Lady sunbathe zone-ի հիմնադիր տնօրեն Նելլի Գասպարյանը ասում է՝ նման վայր ստեղծելու նպատակն է օգնել իր նման մայրիկներին լիցքաթափվել՝ չմտածելով որևէ բանի մասին.

«Ունեմ ընկերուհիներ, որոնք մշտապես ցանկանում են գնալ որևէ լողավազան, լողալ, արևայրուք ընդունել, սակայն չեն կարողանում օգտվել մնացած լողավազաններից, ունեմ նաև ընկերուհիներ, որոնք ունեն բալիկներ ու շատ երկար ժամանակ փնտրում էին վայր, ուր կարելի կլիներ երեխաների հետ գնալ ու լավ ժամանակ անցկացնել: Հայաստանում այսօր նման վայրերը շատ քիչ են, երբեմն՝ անհարմար: Եվ այդպես որոշվեց ստեղծել նմանատիպ տեղ: Մենք որոշեցինք ավելի հարմարավետ դարձնել այս վայրը հայ կանանց համար՝ հնարավորություն տալով նրանց ազատ զգալ իրենց, այսինքն՝ Lady sunbathe zone կարող են այցելել միայն իգական սեռի ներկայացուցիչներն իրենց երեխաների հետ միասին»:

Նելլիի խոսքով՝ Lady sunbathe zone-ում կա նաև դայակ, ով հետևում է երեխաներին. «Մեր այցելուների համար փորձել ենք ստեղծել նպաստավոր բոլոր պայմանները՝ հանգիստը վայելելու համար: Այս ամենին գումարած՝ կից ունենք սրճարան, որտեղից կարող են օգտվել թե՛ երեխաները, թե՛ մայրիկները»:

 

 

Lady sunbathe zone-ի տնօրինությունը հոգացել է նաև երեխաների անվտանգության մասին. «Տարածքում չկան սուր ծայրերով առարկաներ, մաքսիմալ փակ է ամբողջ տարածքը: Մենք մաքսիմալ ապահովել ենք երեխաների անվտանգությունը: Մենք ունենք նաև տարբեր խաղալիքներ, որոնցով երեխաները կարող են խաղալ: Այսինքն՝ հաշվի ենք առել՝ ինչով կցանկանայինք, որ մեր երեխաները զբաղվեին և դրանով ենք առաջնորդվել»:

Նշենք, որ Lady sunbathe zone-ը բաց է յուրաքանչյուր օր՝ ժամը 10:00—18:00-ը, իսկ ժամը 18:00-ից հետո գործում է տեղի սրճարանը:

Մանրամասների համար կարող եք զանգահարել՝ 077 06 00 66:
 






Գովազդ