Չինաստանում 2-ամյա աղջնակը 1 տարի շարունակ սմարթֆոնով խաղալու հետևանքով բարձր աստիճանի կարճատեսություն է ձեռք բերել

Լուրեր

Չինաստանում մեկ տարի ամեն օր սմարթֆոնով խաղալու հետևանքով 2 տարեկան աղջնակը բարձր աստիճանի կարճատեսություն է ձեռք բերել: Այս մասին գրում է Daily Mail-ը:


Նշվում է, որ երեխայի ծնողները նրան մեկ տարեկանում սմարթֆոն են տվել, քանի որ միայն դա էր «նրան լուռ պահում», սակայն երբ երեխայի մոտ ծնողները շլություն և հաճախակի կկոցում նկատեցին, դիմեցին ակնաբույժին: Արդյունքում պարզվեց, որ երեխայի մոտ բարձր աստիճանի կարճատեսություն կա:

Աղջնակի տեսողությունն անդառնալիորեն տուժել է և կարող է տարիքի հետ վատթարանալ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ վերջերս հրապարակած հոդվածի մեջ նշվում է, որ մինչև մեկ տարեկան երեխաներին հակացուցված է էկրաններին նայելը, իսկ 2-4 տարեկան երեխաներն օրական 1 ժամից ավելի չպետք է նայեն էկրանին:

Գովազդ