Պետական մանկապարտեզները, հնարավոր է, շատ շուտով բացեն երկարօրյա խմբեր

Այս պահին քննարկման փուլում է մանկապարտեզների երկարօրյա խմբերը վճարովի դարձնելու հարցը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:

«Սա լինելու է վճարովի ծառայություն այն ծնողների համար, որոնք ուզում են, որ իրենց երեխան սահմանված ժամից ավելի մնա մանկապարտեզում: Հիմա հաշվարկային փուլում ենք և շուտով հստակ կարող ենք ասել՝ ինչ կարժենա այս ծառայությունը»:


Փոխքաղաքապետը ընդգծել է՝ Երևանում մանակապարտեզները վճարովի չեն դառնում, խոսքը՝ երկարօրյա, ընտրովի և հավելյալ ծառայության մասին է: