Մինչև 18 տարեկան երեխաների ու պատանիների հիվանդանոցային բժշկական օգնությունը կդառնա անվճար

Լուրեր

Երեխաների բժշկական օգնություն ծրագրով նախատեսվում է 0-18 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն ամբողջությամբ իրականացնել պետական պատվերի շրջանակներում։

Այս մասին Կառավարության այսօրվա նիստի ժամանակ նշեց Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ այս ծրագրին կուղղվի 1.75 մլրդ դրամ։ Մինչ այժմ ադ ծրագրից օգտվում էին 0-7 տարեկան, հաշմանդամություն ունեցող, ծնողազուրկ և այլ հատուկ խմբերի երեխաները։ Փոփոխության արդյունքում այս ծրագրի շահառուների թիվն ավելանում է մոտ 200 հազար անձով։

Գովազդ