2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 925 երեխա, որոնցից 467-ը տղա, 458-ը՝ աղջիկ:
Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԱՆ-ն։ Ստեփանակերտում 781 երեխա է ծնվել, առավելագույն ծնված երեխաների քանակ շրջաններից գրանցվել է Մարտակերտում՝ 80 երեխա, ապա՝ Մարտունիում՝ 47, Հադրութում՝ 16 և Շահումյանում՝ 1 երեխա:
Հունվար-հունիս ժամանակահատվածում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 10 ծնունդ՝ 9-ը բնական բեղմնավորման արդյունքում, 1-ը` արհեստական:
Հարկ է նշել, որ 8 երեխա ծնվել է արհեստական բեղմնավորման ճանապարհով: ՀՀ բուժհաստատություններում ծնվել է 48 արցախցի բալիկ։ Արդյունքում՝ ԱՀ-ում ընդհանուր ծնելիությունը առաջին կիսամյակում կազմել է 973 երեխա, որոնցից 493-ը՝ տղա, 480-ը՝ աղջիկ: