Հայ բժիշկը վիրահատել է հազվագյուտ հիվանդությամբ 4-ամյա տղայի, որին հրաժարվել էին վիրահատել արտասահմանցի բժիշկները. shantnews.am

Լուրեր

ՌԴ Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկի թիվ 1 քաղաքային հիվանդանոցի բժիշկ Արսեն Հայրապետյանը վիրահատել է հազվագյուտ հիվանդությամբ երեխայի, ում հրաժարվել էին վիրահատել արտասահմանցի բժիշկները:

4-ամյա փոքրիկ Մարտինը հիվանդանոցում ավելի հաճախ է լինում, քան տանը: Պատճառն այն է, որ նա ծննդյան օրից հազվագյուտ գենետիկ հիվանդությամբ է տառապում՝ Մարշալի համախտանիշով (պարբերական տենդ): 15 օրը մեկ բարձրանում է նրա ջերմությունը՝ հասնելով 40 աստիճանի, գրում է kp.ru-ն:

«2019թ-ի հունվարից որդուս վիճակն ավելի վատացավ: Ջերմությունը բարձրանում էր 5 օրը մեկ: Տարբեր միջոցներ էինք կիրառում, բայց ամենավատն այն է, որ ոչ ոք չէր կարողանում հստակ ախտորոշում տալ»,-պատմել է տղայի մայրը:

Ընտանիքը երեխային հետազոտության է տարել լավագույն հիվանդանոցներում, 4 անգամ՝ արտասահմանում, որտեղ բժիշկները բացատրել են, թե ինչն է խնդիրը:

Ախտորոշումից հետո արտասահմանցի մասնագետները հրաժարվել են վիրահատել 4-ամյա Մարտինին, քանի որ վստահ չէին, որ վիրահատությունը կօգնի երեխային ազատվել տենդից:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Գովազդ