Մանկապարտեզ, որտեղ հեքիաթի հերոսները պարբերաբար հյուրընկալվում են սաներին

Լուրեր

«Բեմբի» մանկական զարգացման կենտրոնում օրը տոնական էր՝ առանց առիթի: Կենտրոնին հյուրընկալվել էին հեքիաթի հերոսները:

Զարգացման կենտրոնի դաստիարակ Նաիրա Գևորգյանն ասում է՝ հեքիաթի հերոսներն իրենց կենտրոնի մշտական հյուրերն են. «Երբ երեխաներն իրենց խելոք են պահում, երբ ճաշիկներն ուտում են, քնում են, դասերը կատարում են, մանկապարտեզը հրավիրում է հեքիաթի հերոսներին, որոնք էլ ուրախացնում են, խաղում երեխաների հետ»:

Ընկեր Նաիրան պատմում է, որ «փոքրիկ բեմբիներն» իրենք էլ հագնում են հեքիաթի հերոսների հագուստներ ու նրանց հետ ներգրավվում հեքիաթներում. «Երեխաների հետ մենք սովորում ենք հեքիաթներ, այսինքն՝ նրանք արդեն ճանաչում են այդ հերոսներին ու իրենց հետ մասնակցում են այդ հեքիաթին»: 

Բեմբիների համար հեքիաթները նախապես են ընտրվում՝ ասում է ընկեր Նաիրան ու ավելացնում՝ հեքիաթների ընտրությունը կատարվում է մի սկզբունքով՝  այն պետք է լինի ուսուցողական։ 

«Հեքիաթների հերոսների հետ հեքիաթի մեջ ներգրավվելը օգնում է երեխաներին զարգացնել իրենց խոսքը, շփվելու ունակություններ ձեռք բերել, չկաշկանդվել, չամաչել»,-ասում է դաստիարակչուհին։

Նման միջոցառումները ներառված են մանկապարտեզի վարձավճարի մեջ, և ծնողները ստիպված չեն հավելյալ վճարումներ կատարել. «Երեխաները նաև տարբեր թատրոններ, զվարճանքի վայրեր, էքսկուրսիաների են գնում: Այս պարագայում ծնողները պետք է հոգան միայն երեխաների սննդի ծախսերը»։

Թե ինչպես է անցել «փոքրիկ բեմբիների» օրը հեքիաթի հերոսների հետ, ներկայացնում ենք ստորև:

 

«Բեմբի» մանկական զարգացման կենտրոնի պայմաններին ու առօրյային ծանոթանալու համար կարող եք զանգահարել  044 077 033 հեռախոսահամարով։

 

 

 

+

 

 

 

 

 

 

 

 

Գովազդ