#Գործ_կա. «Երկուսով» հոգեբանական կենտրոնը փնտրում է գրասենյակի համակարգողի

Լուրեր

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնը փնտրում է կազմակերպչական գերազանց հմտություններ ունեցող, ակտիվ, նախաձեռնող, էթիկային անվերապահորեն հետևող աշխատակցի:

Ներկայացվող պահանջներն ու պարտականությունների նկարագիրը՝ ստորև.

 

Գրասենյակի համակարգող

 

Ընդհանուր նկարագիր՝


Գրասենյակի համակարգողը պետք է կազմակերպի և վերահսկի կենտրոնում իրականացվող աշխատանքները, ինֆորմացիան, գործունեության արձանագրումը, ֆինանսական շարժը, ապահովի այցելուների և աշխատանքների մասին տեղեկատվության փոխանցումն ու ստացումը։

Տեղեկատվության համակարգում
• Այցելուների վերաբերյալ ինֆորմացիայի հավաքագրում
• Ինֆորմացիայի էլեկտրոնային համակարգի ստեղծում և պահպանում
• Ինֆորմացիայի գաղտնիության ապահովում

Ֆինանսների համակարգում
• Ֆինանսական շարժի գրանցում
• Վճարումների համակարգում, վերահսկում
• Բանկային գործարքների իրականացում՝ ըստ անհրաժեշտության

Կենտրոնի աշխատանքների համակարգում
• Զանգերի, այցերի գրանցում, համակարգում և կազմակերպում
• Այցելուների այցերի համակարգում
• Աշխատակիցների գրաֆիկի համակարգում
• Կենտրոնի գույքի վերահսկողություն
• Տպագրական աշխատանքների իրականացում
• Միջոցառումների համակարգում
• Անհրաժեշտ գնումների իրականացում

Պահանջվող գիտելիքներ և որակներ
• Կազմակերպչական և հաղորդակցման գերազանց հմտություններ
• Ճկունություն և արագ կողմնորոշվելու ունակություն
• Առաջնահերթությունների սահմանման կարողություն
• Արդյունավետ թիմային աշխատանքի հմտություններ
• Հայերենի գերազանց իմացություն
• Ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
• Պարզ ֆինանսական հաշվարկներ կատարելու հմտություններ
• MS office (word, excel հատկապես)


Հետաքրքրված անձանց խնդրում ենք մինչև օգոստոսի 12-ն իրենց CV-ն ուղարկել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային փոստի հասցեին:

 

«Երկուսով» հոգեբանական
մասնագիտացված կենտրոն
Հասցե՝ Զարոբյան 4,
Հեռ.՝ 10 584838, 94 584840,
Կայք՝ 2ov.am

Գովազդ