Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է

Լուրեր

Հունիսի 1-ը տարվա 152-րդ և ամռան առաջին օրն է: Սակայն օրը նշանավորվում է հատկապես նրանով,  որ երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Երեխաներիպաշտպանության միջազգային օրը սահմանվել է 1925-ին` Ժնևում երեխաներիպաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում:

1949թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանությանօր անցկացնելու որոշում է ընդունել: ՄԱԿ-ը, հավանություն տալով այս նախաձեռնությանը, հայտարարեց երեխաների կյանքի և առողջության պաշտպանության հարցը իր գործունեության գերակա ուղղություններից մեկը:

Առաջին անգամ հունիսի մեկը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգայինօր

Հունիսի 1-ը տարվա 152-րդ և ամռան առաջին օրն է: Սակայն օրը նշանավորվում է հատկապես նրանով,  որ երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Երեխաներիպաշտպանության միջազգային օրը սահմանվել է 1925-ին` Ժնևում երեխաներիպաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում:

1949թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանությանօր անցկացնելու որոշում է ընդունել: ՄԱԿ-ը, հավանություն տալով այս նախաձեռնությանը, հայտարարեց երեխաների կյանքի և առողջության պաշտպանության հարցը իր գործունեության գերակա ուղղություններից մեկը:

Առաջին անգամ հունիսի մեկը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգայինօր 1950-ին.  ինչո՞ւ հենց հունիսի մեկը` հայտնի չէ։

Այսօր, հունիսի մեկին, Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում երեխաների համար:

Երևանի կենդանաբանական այգում կկազմակեպվի համահայկական մանկական նկարչական օր, որին կարող են մասնակցել այգի այցելող բոլոր երեխաները: Թեև օրենքով մինչև 18 տարեկաններն համարվում երեխաներ, վաղը մինչև 16 տարեկան երեխաներիհամար կենդանաբանական այգի մուտքը կլինի անվճար:

Մոսկովյան պուրակում կկազմակերպվի համերգ և ցուցահանդես-վաճառք: Կցուցադրվենարյան հիվանդություններով երեխաների ձեռքի աշխատանքները:

Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ ինքը ևս անմասն չէ տոնակատարություններից. տոնական միջոցառումներ են անցկացվելու բոլոր վարչականշրջաններում:

 

 

aysor.am

Գովազդ