Նախաձեռնությունը թույլ կտա հին «քարսիթը» նվիրել մեկ այլ ընտանիքի՝ խնայելով գումար

Լուրեր

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով նոր նախաձեռնության մասին, որի շրջանակում յուրաքանչյուր ոք կարող է իր հին «քարսիթ»-ը նվիրել մեկ այլ ընտանիքի:

«Նախաձեռնությունը նաև թույլ կտա խթանել ընտանեկան փոխօգնության զարգացումը մեր երկրում, միգուցե, նաև վերաճի փոխադարձ հոգատարության ավելի մեծ շարժման»,-գրել է Թորոսյանը:

Նախարարը ևս մեկ անգամ հիշեցնում է՝ չմոռանա՛նք, որ պատահարի ժամանակ ճիշտ ամրակապված երեխան փրկվելու շատ ավելի մեծ շանսեր ունի, քան մեքենայի մեջ առանց ամրակապվելու երթևեկող երեխան։

Նախագծի կայքը՝ https://donatecarseat.am/

Գովազդ