Առաջին անգամ Հայաստանում տեղի կունենա MOM & KID EXPO 2019 ցուցահանդես-տոնավաճառը

Լուրեր

Հարգելի՛ ծնողներ, 2019-ի նոյեմբերի 16-17-ին առաջին անգամ Հայաստանում տեղի կունենա MOM & KID EXPO 2019 ցուցահանդես-տոնավաճառը, որտեղ սպասվում են.



✔️բազմաթիվ զեղչեր և հատուկ առաջարկներ՝ ներկայացված առաջատար բրենդերի կողմից
✔️մաստեր-կլասսեր և մանկական սայլակների թեսթ-դրայվ
✔️հնարավորություն՝ լսելու առողջապահական, սոցիալական, իրավաբանական և հոգեբանական ոլորտների առաջատար մասնագետներին
✔️խորհրդատվական անկյուն, որը կոչված է՝ պատասխանելու ձեզ հուզող իրավական, առողջապահական և սոցիալական հարցերին
✔️մասնակցություն խաղարկությանը և հնարավորություն՝ շահելու բազմաթիվ արժեքավոր նվերներ։

Ապահովված է նաև երեխաների անմոռանալի ժամանցը խաղահրապարակում: Սպասվում են նաև բազմաթիվ արժեքավոր նվերներ և անակնկալներ:
Ի դեպ, լինելու է հատուկ Photo zone` Studia Dimakahandes-ի կողմից, որտեղ դուք կարող եք անվճար նկարվել ձեր փոքրիկների հետ:

 

«Իմ փոքրիկ»-ը ևս միանում է միջոցառմանը:

Կհանդիպենք այնտեղ:

 

Միջոցառման մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Գովազդ