Երեխա ունեցող և երիտասարդ ընտանիքների համար հիփոթեքային վարկերի հետ կապված 3 նոր ծրագիր կիրականացվի. iravaban.net

Լուրեր

2020 թվականին երեխա խնամող և երիտասարդ ընտանիքների բնակարանային ապահովության աջակցության 3 ծրագրեր կիրականացվեն Հայաստանում:

Այս մասին հոկտեմբերի 11-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը: Նրա խոսքով, ժողովրդագրական ցուցանիշների վրա ազդում է սոցիալ-տնտեսական վիճակը, բնակարանային ապահովության խնդիրը:

«Երեք ծրագրերից առաջինը՝ միանվագ դրամական աջակցությունն է մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու համար, նախատեսվում է, որ եթե ընտանիքում կա 2 անչափահաս երեխա, ապա մարզային բնակարան ձեռք բերելու համար որպես կանխավճար, որպես անհատույց աջակցություն պետությունը կօգնի տվյալ քաղաքացուն, բայց ոչ ավել քան բնակարանի արժեքի 5 տոկոսի չափով, բայց կախված այդ ընտանիքում երեխաների քանակից, կարող է ավելանալ մինչև 2 միլիոն դրամ»,-ասաց նա:

Սմբատ Սաիյանի խոսքով, հաջորդ ծրագիրը երեխա ունեցող և երիտասարդ ընտանիքների բնակարանների կանխավճարների ապահովգարությանն է վերաբերում: «Երիտասարդ ընտանիքների համար հիփոթեքով բնակարանի ձեռք բերման համար հիմնական խոչնդոտը կանխավճարի գումարի բացակայություն է: Մենք որոշում ենք ընդունել, որ պետությունը կապահովագրի այդ կանխավճարի գումարը, այսինքն հետագայում շահառուն ինքը կվճարի այդ կանխավճարը, բայց, այսպես ասենք՝ առանց տոկոսների, առանց լրացուցիչ գումարների, որովհետև այդ ժամանակ պետությունը տվյալ ժամանակահատվածի համար կանխավճարի գումարը կապահովագրի, ինչը կնշանակի, որ քաղաքացին այդ գումարն արդեն իսկ որպես կանխավճար կատարել է»,-ասաց փոխնախարարը:

Նա հավելեց, որ բոլոր դեպքերում պարտադիր է լինելու, որ անձի կողմից 5 տոկոսի ներդրում լինի:

«Երրորդ ծրագիրն այն ընտանիքների համար է, ովքեր արդեն ունեն հիփոթեքային վարկեր, կատարում են վճարումներ և ծնվում է երեխա՝ ֆինանսական ռիսկ է, հատկապես, եթե կինն աշխատող է: Սա ոչ միայն նշանակում է լրացուցիչ ծախսեր, այլ նաև նշանակում է լրացուցիչ եկամուտների կորուստ, և հաշվի առնելով այս խնդիրը, պետությունը որոշել է աջակցել այն ընտանիքներին, ովքեր ունեն հիփոթեքային վարկեր և երեխա ծնվելու դեպքում՝ թե որերորդ երեխան է ծնվում ընտանիքում՝ հիփոթեքային վարկի որոշակի տոկոսի չափով միանվագ, որպես վճարում գումար կշնորհվի»,-ասաց Սմբատ Սաիյանը:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Գովազդ