Հայաստանում գրիպի սեզոնին սպասվում են H1N1, H3N2 ենթատեսակներն ու B տեսակը. Armenpress.am

Լուրեր

Հայաստանում այս տարի գրիպի սեզոնին մասնագետները սպասում են համեմատաբար թեթև իրավիճակ: Սեզոնին Հայաստանում շրջանառվող հնարավոր տեսակներն ու ենթատեսակները կլինեն A(H1N1)-ը, A(H3N2)-ը և B-ն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը: «Գրիպի սեզոնին շրջանառվող հնարավոր տեսակներն ու ենթատեսակները այս տարի կլինեն A(H1N1)-ը, A(H3N2)-ը և B-ն: 

Կանխատեսումներն այսպիսին են, սակայն, թե հետագայում իրավիճակի ինչ զարգացումներ կլինեն, ցույց կտան մեր դիտարկումները»,-ասաց Թորոսյանն ու հավելեց՝ Հայաստանում այդ տեսակներին ծանոթ են: Նա նկատեց՝ դրանց վտանգավորության աստիճանը կախված է անհատից, նրա ռիսկային խմբի պատկանելիությունից, զգոնությունից: 

Թորոսյանը նշեց՝ գրիպը կարելի է անցկացնել շատ հեշտ, առանց անկողնային ռեժիմի, գրագետ բժշկի խորհրդատվությամբ, և կարելի է հասցնել նույնիսկ հոսպիտալացման: Հետևաբար` մասնագետը կարևորեց առաջին ախտանշանների դեպքում բժշկի խորհրդատվությանը դիմելը:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Գովազդ