Հայաստանում առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը 300 հազար կդառնա հաջորդ տարվա հուլիսից. armenpress.am

Լուրեր

Հայաստանում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կավելանա 2020թ. հուլիսի 1-ից: Այս մասին հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկման ընթացքում ՀՀ Ազգային ժողովում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի ավելացում կունենանք՝ սահմանելով 300 հազար դրամ: Գործող կարգով առաջին և երկրորդ երեխաների համար այս պահին սահմանված է 50 հազար և 150 հազար դրամ, բայց այդ թվերը կավելանան (հասնելով 300 հազարի- խմբ.): Մենք մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափի ավելացում կունենանք՝ 25.500 դրամ, գործող 18.000 դրամի փոխարեն: Ծնելիության աճի խթանմանն ուղղված ծրագրեր կիրականացվեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետ Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ արդեն ավելացել է ուսուցիչների աշխատավարձը: Կատարվել է ուժային կառույցների աշխատողների միջին աշխատավարձի 10 տոկոսով բարձրացում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության աշխատողների աշխատավարձի բարձրացում՝ 30 տոկոսով, անտառապահների և անտառապետերի աշխատավարձերի բարձրացում՝ 20.000 դրամով:

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

Գովազդ