Դպրոցների և մանկապարտեզների տնօրեններին հանձնարարվել է հաստատություններում ապահովել անհրաժեշտ ջերմաստիճան. փոխքաղաքապետ

Լուրեր

Քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դպրոցների և մանկապարտեզների տնօրենների հետ հերթական հանդիպման ընթացքում հանձնարարվել է հաստատություններում պահպանել սահմանված նորմերին համապատասխան անհրաժեշտ ջերմաստիճան:

Հիշեցնենք, որ դպրոցներին ներկայացվող պահանջները սահմանվում են առողջապահության նախարարի 2017 թվականի մարտի 28-ի 12-Ն հրամանով:

Ըստ այդմ, դասարաններում, ուսումնական կաբինետներում, դասախոսությունների լսարանում, գրադարանում, բուժկետում (բժշկի կաբինետ), մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, հանդիսությունների դահլիճում պետք է լինի առնվազն 18-22 աստիճան ցելսիուս, ուսումնական արհեստանոցներում, նախասրահում, հանդերձարանում և ռեկրեացիաներում (հանգստի տարածք-խմբ.) ցուրտ եղանակային պայմաններում՝ առնվազն 18-20 աստիճան ցելսիուս, իսկ մարզադահլիճում՝ 17-19 աստիճան ցելսիուս:

Գովազդ