37-ամյա կինը լույս աշխարհ է բերել իր 11-րդ երեխային

Լուրեր

37-ամյա կինն իր 11-րդ երեխային է լույս աշխարհ բերել:

«Էրեբունի» ԲԿ-ում ծնվել է Կիմա Հակոբյանի 6-րդ աղջիկը: Մարիամը, Մարթան, Մովսեսը, Սառան, Եսթերը, Ահարոնը, Սամվելը, Հովսեփը, Դանիելը եւ Ռեբեկան տանը սպասում են քույրիկին՝ Լիային։

Կիմայի հղիությունը վարել է մանկաբարձ-գինեկոլոգ Աննա Մալումյանը, իսկ կեսարյան հատումը կատարել է «Էրեբունի» ԲԿ ծննդատան ղեկավար Անդրանիկ Պողոսյանը: 

Աղբյուրը՝ «Էրեբունի» ԲԿ ֆեյսբուքյան էջ

Գովազդ