Երևանում կբացվի Պլանետարիում

Լուրեր

Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Անգլիական այգում շուտով կբացվի Պլանետարիում։ Այն տարածաշրջանում կլինի լավագույնը։

Պլանետարումը նախատեսված է դպրոցականների, ուսանողների և հասարակության այն հատվածի համար, ովքեր հետաքրքրված են աստղագիտությամբ և այլ գիտական ուղղություններով։

Եռաչափ ֆորմատով կցուցադրվեն ուսուցողական ֆիլմեր տիեզերքի և այլ գիտական նվաճումների մասին։Նախաձեռնության հեղինակն է այգու վարձակալ Հովհաննես Արծվունին»,- գրել է Լևոն Զաքարյանը:

Գովազդ