Հանրակրթական հաստատությունների պետական վերահսկողության գործընթացը շարունակվում է․ armradio.am

Լուրեր

2019թ. հոկտեմբերի 15-ին Արտաշատի թիվ 5 հիմնական դպրոցում արձանագրված սննդային թունավորման դեպքից հետո, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է սկսել հանրապետության բոլոր մարզերի և մայրաքաղաքի հանրակրթական հաստատություններում գործող հանրային սննդի կետերում՝ բուֆետներում և խոհանոցներում:

Ամփոփելով արձանագրված արդյունքները՝ տեսչական մարմինը տեղեկացնում է, որ դիտարկումներ են անցկացվել հանրապետության 37 դպրոցներում և մանկապարտեզներում.

Երևան՝ 4 – Գայի (Հայկ Բժշկյանցի) անվան թիվ 129, Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77, Հովհաննես Պողոսյանի անվան թիվ 82 և Անտոն Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցներում հայտնաբերվել են թերի մակնշմամբ և կրեմային հրուշակեղեն, որը դպրոցի տարածքում վաճառելն արգելվում է, պահման պայմանների խախտմամբ պիցցա և հոթդոգ, ինչպես նաև սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:

Գեղարքունիք՝ 5 – Սևանի տարածաշրջանի Գագարին գյուղի, Մարտունու տարածաշրջանի Վերին Գետաշեն գյուղի, Վարդենիսի տարածաշրջանի Կախակն համայնքի, Գավառի տարածաշրջանի Կարմիր գյուղի թիվ 1 և Ճամբարակի թիվ 4 միջնակարգ դպրոցներում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի, ինչպես նաև սննդամթերքի մակնշման խախտումներ:

Արարատ՝ 7 – Նոյակերտ, Բարձրաշեն, Այգեստան գյուղերի,  Արարատ գյուղի թիվ 3 և Արարատ գյուղի Վ.Սարգսյանի անվան թիվ 1 դպրոցների, Ոսկետափ համայնքի և Մասիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզներում պայմանագրով նախատեսված փափուկ մսի փոխարեն մատակարավել է ոսկրոտ միս (Արարատ գյուղի թիվ 3 միջնակարգ դպրոց), պայմանագրով նախատեսված 20 տոկոսանոց թթվասերի փոխարեն մատակարավել է 18 տոկոսանոց թթվասերային բուսասերուցքային արտադրանք, խտացրած կաթը պարունակել է բուսական յուղ, տեղական արտադրության յոգուրտի փոխարեն մատակարվել է ռուսական արտադրության յոգուրտ, արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Գովազդ