Կաթնամթերքի արտադրության մութ կողմերը․ ինչպե՞ս ընտրել որակյալ կաթ․ ampop.am

Լուրեր

Կաթնամթերքի հայկական շուկայում անարատ կաթից պատրաստված մթերք գտնելը շարքային սպառողի համար բարդ է։

Հիմնական պատճառն այն է, որ սպառողի մոտ չկա վստահություն արտադրողի բարեխիղճ աշխատանքի նկատմամբ։ Արդյոք այն, ինչ վաճառվում է կաթի կամ կաթնամթերքի անվան տակ, լիովին համապատասխանո՞ւմ է մակնշմանը, որն առկա է տարայի վրա։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի բազայում ներկայումս գրանցված է կաթնամթերք արտադրող 144 կազմակերպություն։

Հայաստանում կաթնամթերքի արտադրության ընթացքը կարգավորում է 2017թ-ին «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» կանոնակարգում արված փոփոխությունների հիման վրա։ Համաձայն այդ փոփոխությունների՝ եթե արտադրանքը պարունակում է ոչ թե կաթ, այլ կաթնային յուղի փոխարինող (բուսական յուղ), ապա բաղադրության մեջ պարտադիր պետք է նշվի դրա մասին։

Պետք է հստակ լինի նաև մթերքի անվանումը։ Օրինակ՝ չի թույլատրվում թթվասեր գրել այն մթերքի տարայի վրա, որի արտադրության մեջ օգտագործվել է բուսական յուղ։ Այս դեպքում մթերքը կարող է կոչվել օրինակ՝ կաթնային յուղի փոխարինող պարունակող մթերք՝ պատրաստված թթվասերի տեխնոլոգիայով։

 

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Գովազդ