Նոր վիրուս է տարածվել՝ կոկսակի. այն նկատվում է հիմնականում երեխաների մոտ. armdaily.am

Լուրեր

Վերջին շրջանում քաղաքացիները դիմում են հիվանդանոցներ, մտածելով թե ջրծաղիկ են տանում կամ ալերգիա, քանի որ մաշկի վրա ցան են հայտնաբերում։ Մեծամասամբ հիվանդությունը դրսևորվում է երեխաների մոտ: Բժիշկի մոտ այցելությունից հետո, սակայն, պարզ է դառնում, որ մարդը վարակված է կոկսակի վիրուսով։

 

Ի՞նչ է դա 

Կոկսակի վիրուսը (Coxsackievirus) վարակիչ վիրուսային հիվանդություն է, որը հիմնականում աշնանն ու ձմռանն է տարածվում։ Երբեմն այն ալերգիայի հետ են շփոթում, քանի որ կլինիկական պատկերը բավականաչափ նման է, բայց փորձառու մասնագետը կարող է հեշտությամբ տարբերել այն։
Մարդը կարող է վարակվել նաև վատ լվացված և անհրաժեշտ ջերմամշակումը չանցած մրգերի ու բանջարեղենի միջոցով: 
Հարուցիչ կարող է լինել ինչպես հիվանդ մարդը, այնպես էլ արտաքինից առողջ մարդը, որն անգամ գլխի չի ընկնում, որ հիվանդ է: Սովորաբար էնտերովիրուսային վարակներով հիվանդ մեկ մարդու դիմաց կա մոտ 10 հիվանդության կրող, որոնց մոտ ոչ մի ախտանշան չի նկատվում:

Կոկսակի վիրուսով վարակվելիս մաշկին, երբեմն էլ՝ բերանում, ցան է առաջանում, մարդը բարձր ջերմություն է ունենում: Եթե վիրուսը հայտնվում է կոկորդում, դժվարանում է կերակուրը կուլ տալը: Այս ախտանշաններն առաջանում են վարակվելու 3- 5-րդ օրերին:
Վիրուսից խուսափելու ամենափորձված եղանակը հիգիենայի կանոններին հետևելն է. ձեռքերն օճառով հարկավոր է հաճախ լվանալ, ծանոթներին տեսնելիս՝ ամեն անգամ չհամբուրվել, ուշադիր լինել մանավանդ երեխաների հանդեպ, որպեսզի նրանք կեղտոտ խաղալիքները չտանեն բերանը։

Գովազդ