2020-ը եկա՜վ․ եկեք բացենք մեր դռներն ու սրտերը

Լուրեր

Մեր շա՜տ սիրելի ավագ ու կրտսեր ընթերցողներ, հաշված ժամերից բոլորս մուտք կգործենք 2020 թվական՝ յուրաքանչյուրիս հոգում նոր հույսեր, մտքում՝ նոր ակնկալիքներ։  «Իմ փոքրիկ»-ը ցանկանում է, որ յուրաքանչյուրի համար 2020-ը լինի հույսերի ու ակնկալիքների արդարացման տարի։ Թո՛ղ մանկան խինդն ու ծիծաղը մշտապես լուսավորեն մեր ընտանիքները։

Եկե'ք գալիք տարում լինենք էլ ավելի բարեսիրտ, սրտաբաց, միմյանց աջակցող, միմյանց հաջողություններով ուրախացող, փոքրով գոհացող, բայց միաժամանակ ավելիին ձգտող ու համարձակ քայլերով առաջ սլացող։ 

Սիրելի՛ ընթերցողներ, «Իմ փոքրիկ»-ը ևս մեկնում է տոնական արձակուրդի։ Մենք աշխատանքային առօրյային կվերադառնանք հունվարի 8-ից:

Շնորհավո՜ր Ամանոր և Սուրբ Ծնունդ

 

Մանկական հավատարմությամբ՝ «Իմ փոքրիկ»

Գովազդ