2020-ը՝ նոր համագործակցությամբ. «Իմ փոքրիկ»-ն ու «Պարադիգմա»-ն կներկայացնեն դպրոցական կրթությանն առնչվող այլընտրանքային նյութեր

Լուրեր

«Իմ փոքրիկ» կայքն ու «Պարադիգմա» կրթական հիմնադրամն ուրախ են հայտարարել, որ սկսում են համագործակցությունը դպրոցական կրթության ոլորտում։ 

Այսուհետև «Իմ փոքրիկ» կայքի 60 000-ից ավելի հետևորդներին պարբերաբար կներկայացնենք Edcamp Armenia ուսուցչական համաժողովի, ինչպես նաև «Պարադիգմա»-ի կողմից մշակվող ուսուցման և դպրոցական կրթության վերաբերյալ նյութերը։ 

Հաշվի առնելով հետաքրքրությունների ընդհանուր շրջանակը՝ կողմերը նաև կմշակեն կրթության զարգացմանն ուղղված համագործակցության նոր ձևաչափեր։  

Գովազդ