12 նշան, որոնց դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի

Լուրեր

Ներկայացնում է «Շենգավիթ» ԲԿ-ի նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ավագ մասնագետ Արթուր Ջանազյանը:

Եթե Ձեր փոքրիկի մոտ նկատում եք այս նշաններից որևիցե մեկը, անհապաղ դիմեք բժշկի․

  • Նորածնի մոտ առկա են շնչառության խանգարումներ (հաճախացած՝ 60 և ավելի շնչառական ակտ 1 րոպեում, խիստ դանդաղած՝ 20 և ավելի պակաս շնչառական ակտ րոպեում) կամ դժվարացած շնչառություն,
    • Նորածինն ինքնուրույն չի շարժվում կամ շարժվում է խթանելուց հետո,
    • Նորածնի մարմնի ջերմաստիճանը 36,5-ից ցածր կամ 37,5-ից բարձր է,
    • Եթե նորածինն ունի մոնոտոն, բարձր, գրգռված լաց, որը չի անցնում կերակրումից և նորածնի սովորական խնամքի կազմակերպումից հետո,
    • Եթե նորածինը հրաժարվում է 2 և ավելի հաջորդաբար կերակրումներից,
    • Եթե նորածինը թույլ է կամ քնկոտ,
    • Եթե մաշկը պորտի շրջանում կարմրած է, այտուցված կամ թարախակալված,
    • Եթե կղանքի մեջ առկա է արյուն,
    • Եթե առկա է փսխումներ կանաչավուն, արյունային կամ այլ հավելումներով,
    • Եթե նկատվում են ցնցումներ,
    • Եթե կա մարմնի, դեմքի շրջանի, վերջույթների կապույտ գունավորում,
    • Առկա է ձգձգվող դեղնություն (ավելի քան 15 օր հասուն և 21 օր անհաս երեխաների մոտ)։

 

Գովազդ