ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ծննդյան վկայականներում երեխայի սեռը նշելու մասին օրինագիծը

Լուրեր

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ծննդյան վկայականներում նշել նաև երեխայի սեռը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունվարի 20-ի ԱԺ նիստում նախագիծը ներկայացրել էր խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը:

 «Առաջարկում ենք մեր ծննդյան վկայականներում ավելացնել սեռ բառը, որպեսզի այսուհետ ծննդյան վկայականներում պարտադիր ամրագրվի երեխայի սեռը: ՀՀ քաղաքացիների ծննդյան վկայականներում գործող օրենքով պարտադիր չէ սեռի նշումը, որի հետեւանքով մեր քաղաքացիները բախվում են մի շարք խնդիրների՝ հատկապես օտարերկրյա պետություններում: Բացի դրանից, կարող են լինել նաեւ այլ խնդիրներ, երբ միայն անունից հնարավոր չէ հասկանալ երեխայի սեռը»,- նշել էր Եղիազարյանը:

Օրենքի նախագիծն ընդունվեց 119 կողմ և 1 ձեռնպահ ձայներով:

Գովազդ