Արգենտինայում կարմրուկի բռնկում է

Լուրեր

2020 թ. հունվարի 15-ին Արգենտինայի կառավարությունը տեղեկացնում է, որ մայրաքաղաք Բուենոս Այրեսում և նրա մերձակայքում արձանագրվել է կարմրուկի 102 դեպք:

Արգենտինայի առողջապահության քարտուղար Կարլի Վիզոտտիի խոսքով՝ Բուենոս Այրեսում կարմրուկի անկառավարելի բռնկում է, որի վերացման համար պահանջվում են լուրջ միջոցառումներ: Ըստ հայտարարության՝ կարմրուկի դեպքերից 100-ը Արգենտինայի քաղաքացիներ են, այդ թվում՝ 7-ը բերովի դեպք, 2-ը՝ Իսպանիայի քաղաքացիներ: Դեպքերի մեծ մասն արձանագրվել է մինչև 1 տարեկան երեխաների շրջանում: Բուենոս Այրեսի Առողջապահության նախարարությունն առավել շատ կարմրուկի դեպքեր արձանագրված տարածքներում սկսել է կարմրուկի դեմ պատվաստումների կամպանիա։

Նշենք՝ Հայաստանում կարմրուկի առումով իրավիճակը կայուն է։ 2019 թվականին հանրապետությունում գրանցվել է կարմրուկի լաբորատոր հաստատված բերովի յոթ դեպք, որոնք համաճարակաբանորեն կապված էին Ուկրաինայի, Վրաստանի և Ռուսաստանի հետ: Կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին և լիարժեք (առնվազն 2 դեղաչափ) իրականացված պատվաստումները կարող են կանխել կարմրուկը և վերջինիս հետևանքով առաջացած բարդությունները:

Գովազդ