Թռչնագրիպի պատճառով արգելվել է ուկրաինական թռչնամթերքի ներկրումը․ ներմուծված թռչնամսի 20%-ն Ուկրաինայից է․ Hetq.am

Լուրեր

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը քիչ առաջ հայտարարել է, որ հունվարի 31-ից արգելվել է ուկրաինական թռչնամսի ներմուծումը։ 

2019թ․ առաջին կիսամյակում Ուկրաինայից Հայաստան է ներկրվել 8023 տոննա թռչնամիս, ինչը կազմում է թռչնամսի ընդհանուր ներկրումների մոտ 20 %-ը։ Ուկրաինայից տարեկան միջինը ներկրվում է մոտ 5500 տոննա թռչնամիս։

Դեռևս հունվարի 23-ին Եվրամիությունն արգելել էր Ուկրաինայից թռչնամսի ներկրումը՝ թռչնագրիպի հայտնաբերման պատճառով։ Ուկրաինայի Սննդամթերքի անվտանգության և սպառողների պաշտպանության պետական ծառայությունը հաստատել է այդ նորությունն ու հավելել, որ վերահսկում են իրավիճակն ու ոչնչացրել են վարակակիր թռչուններին։

Միս-մսամթերքի շուկայում 70 % ներկրումերը բաժին են ընկնում հենց թռչնամսին․ Հայաստանը հիմնականում ներկրում է թռչնամիս, արտահանում՝ ոչխարի միս (արտահանման մոտ 95 %-ը)։ Թեև 5 տարում Հայաստանում մսի և մսամթերքի ներկրումն ավելացել է մոտ 13 % -ով, իսկ արտահանումը՝ 70 %, այնուամենայնիվ միս և մսամթերք 22 անգամ ավելի շատ ներկրվում է, քան՝ արտահանվում։

Մենք ուսումնասիրել ենք թռչնամսի ներկրման և արտահանման ծավալներն, հիմնական ուղղություններն ու պարզել, որ դրանք ամենաշատը ներկրվում են ԱՄՆ-ից՝ մոտ 410 դրամ մեկ կգ-ն:

Վերջին 5 տարիներին թռչնամսի ներկրման ծավալները 7 %-ով (2500 տոննայով) ավելացել են: 2015-2019թթ. Հայաստան է ներկրվել 158 884 տոննա թռնչամիս՝ ընդհանուր 168 499 000 ԱՄՆ դոլար արժողությամբ: Տարեկան միջինը ներկրվում է 31 776 տոննա թռչնամիս, մեկ կիլոգրամի միջին արժեքն է 1 ԱՄՆ դոլար: Համեմատության համար՝ տեղական թռչնամիսն արժե մոտ 1400-1800 դրամ 1 կիլոգրամը (3-4$):

Թռչնամիսը Հայաստան է ներկրվել 19 երկրներից, սակայն ներկրման հիմնական երկրներից են ԱՄՆ-ն, Ուկրաինան, Բրազիլիան, Բելգիան և Ռուսաստանը:

Թռչնամսի 40 %-ը ներկրվում է ԱՄՆ-ից: Մասնավորապես, 2015-2019թթ. առաջին կիսամյակում Հայաստան է ներկրվել 58 103 տոննա թռչնամիս՝ ընդհանուր 50 մլն ԱՄՆ դոլարի: Մեկ կիլոգրամի միջին արժեքն է եղել 0,86 ԱՄՆ դոլար (~412 դրամ):

Հաջորդ խոշոր երկիրները Ուկրաինան և Բրազիլիան են։ Թեև թռչնամիս այնտեղից ներկրվում է 2 անգամ ավելի քիչ, քան ԱՄՆ-ից, այնուամենայնիվ ներկրման ծավալների 17 % և 16,8 %-ը համապատասխանաբար բաժին են ընկնում Ուկրաինային և Բրազիլիային:

2015-2019թթ առաջին կիսամյակում Ուկրաինայից ներկրվել է 28,8 մլն ԱՄՆ դոլարի 24 595 տոննա ընտանի թռչնամիս, Բրազիլիայից ՝ 35,5 մլն ԱՄՆ դոլարի  24 303 տոննա թռչնամիս:

Ի տարբերություն Ուկրաինայի, Բրազիլիայից ներկրված թռչնամսի մեկ կիլոգրամի արժեքն ավելի թանկ է: Մասնավորապես, Ուկրաինայից թռչնամսի մեկ կիլոգրամը միջինում ներկրվում է 1,17 ԱՄՆ դոլարով (~ 563 դրամ), Բրազիլիայից՝ 1,46 ԱՄՆ դոլարով (~ 701 դրամ):

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Գովազդ