Փետրվարի 10-ից սկսած՝ 2 տարեկանը լրացած երեխաներին հնարավոր է հերթագրել Երևանի բոլոր մանկապարտեզներում

Լուրեր

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նախադպրոցական տարիքի երեխաներ ունեցող ծնողները կարող են իրենց երեխաներին հերթագրել Երևանի բոլոր մանկապարտեզներում՝ փետրվարի 10-ից սկսած։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Ի գիտություն նախադպրոցական հասակի երեխաների ծնողների.

❗️2 տարեկանը լրացած երեխաներին կարող եք հերթագրել Երևանի բոլոր մանկապարտեզներում՝ փետրվարի 10-ից հետո:

Հերթագրումը կատարվում է և՛ մանկապարտեզում, և՛ առցանց»։

Գովազդ