ԱՆ նախարարը հայտնում է՝ արդեն ՀՀ–ում են կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քիչ առաջ ստացանք կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերը։ Դրանք շատ կարևոր են հիվանդության կանխարգելման և բուժման համար։

Մինչ օրս հիվանդությանը բնորոշ ախտանիշներով պացիենտ չենք ունեցել, սակայն այսուհետև կկարողանանք կասկածելի դեպքերում նաև լաբորատոր ստուգում անցկացնել։

Մնացած բոլոր հակահամաճարակային միջոցառումները պատշաճ իրականացվում են»։