Երևանում կինը 12-րդ երեխային է լույս աշխարհ բերել

Լուրեր

Այսօր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ծննդատանը 38-ամյա կինը բնական ճանապարհով լույս աշխարհ է բերել 12-րդ երեխային։

«Փոքրիկ աղջիկը կշռում է 4 կգ 550 գրամ, հասակը 54 սմ է։ Փոքրիկ աղջիկն ունի 6 եղբայր և 5 քույր։ Մայրը նշում է, որ ամենայն հավանականությամբ էլի երեխաներ կունենան։ Փոքրիկի և մոր ինքնազգացողությունը լավ է»,– գրված է կենտրոնի facebook–յան էջում։

Գովազդ