Սպասված լուր երեխաների հետ սրճարաներ և ռեստորաններ այցելողների համար. ԱԺ-ն ընդունեց հանրային վայրերում ծխելն արգելող օրինագիծը

Լուրեր

Ազգային ժողովը 76 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» նախագիծը, որով արգելվում է հանրային վայրերում ծխելը, և խստացվում են ծխախոտի իրացման պայմանները:

Արդեն ընդունված օրենքով արգելվում է ծխախոտի և դրա փոխարինիչների օգտագործումը հանրային վայրերում, սակայն օրենքի որոշ դրույթներ ուժի մեջ առայժմ չեն մտնի․ հանրային սննդի օբյեկտներում, օրինակ, ծխելը կարգելվի միայն 2022 թվականից։

Գովազդ