Հունվարի 8-ից մինչև փետրվարի 15-ը դպրոցներում աշակերտների բացակայությունները մեխանիկորեն կհամարվեն հարգելի

Լուրեր

Ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը անդրադարձել է վերջին օրերին դպրոցներում երեխաների բացակայություններին։

Նախարարը մասնավորապես նշել է, որ հունվարի 8-ից մինչև փետրվարի 15-ը դպրոցներում աշակերտների բացակայությունները մեխանիկորեն կհամարվեն հարգելի։

«120 ժամ բացակայություն ունենալու դեպքում աշակերտը պետք է վերաքննություն հանձնի։ Այդ պարագայում աշակերտները ստիպված են լինում հիվանդ գալ դպրոց։ Հունվարի 8-ից մինչև փետրվարի 15-ի բացակայությունները կհամարվեն հարգելի` կզրոյացվեն մեխանիկորեն, փետրվարի 17-ից մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում բացակայությունները կհամարվեն հարգելի բժշկական տեղեկանքի առկայության պայմաններում»,-նշել է նա։

Գովազդ