Վրաստանում արձանագրվեց կորոնավիրուսի առաջին դեպքը

Լուրեր

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինա Տիկարաձեն քիչ առաջ անցկացրած արտակարգ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Վրաստանում արձանագրվել է Կորոնավիրուսի առաջին դեպքը:

Վարակը հաստատվել է Վրաստանի քաղաքացու մոտ, ով երեկ Ադրբեջանից է մուտք գործել Վրաստան: Պացիենտն այժմ գտնվում է ինֆեկցիոն հիվանդանոցում: Առողջապահության նախարարը Վրաստանի բնակչությանը կոչ է անում չմատնվել խուճապի ու վստահեցրել է, որ տարվում են անհրաժեշտ կանխարգելիչ աշխատանքներ:

Գովազդ