Կորոնավիրուսի կասկածով մեկ հիվանդ տեղափոխվել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկա

Լուրեր

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից մեկ հիվանդի բարձր ջերմությամբ տեղափոխել են «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց, այս մասին է հայտնում alternativ.am-ը: Ըստ հիվանդի մոտ ի հայտ եկած ախտանիշների բժիշկների կողմից կասկածվում է կորոնավիրուսի հավանականություն:

Ընդգծենք, որ դեռևս հաստատված չէ վարակակիր լինելու հանգամանքը:

Նշենք, որ հիվանդը 20 օր շարունակ ջերմայն տենդի մեջ է գտնվել, որից հետո, դիմելով «Արմենիա» ԲԿ, 2 ժամ տևած հետազոտություններից անմիջապես հետո տեղափոխվել է ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց: Հանրությանը հորդորում ենք խստիվ պահպանել հիգիենայի կանոնները:

Մանրամասներ հայտնի դառնալուն պես կհաղորդվեն:

Գովազդ