Ուսումնական հաստատություններում դասերը հետաձգելու անհրաժեշտություն չկա․ կառավարություն

Լուրեր

Այսօր՝ կառավարության նիստի ընթացքում, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ կորոնավիրուսի դեպքերը տեղայնացված են ու շատ կոնկրետ։

Ըստ նրա՝ ուսումնական գործընթացը կասեցնելու անհրաժեշտություն չկա։ «Նրանք մարդիկ են, ովքեր ի սկզբանե եղել են վերահսկողության տակ: Դեռևս նման հարցի քննարկման կարիք չկա, խուճապի կարիք՝ ևս։ Ամենօրյա ռեժիմով օպերատիվ աշխատում ենք բոլոր ներգրավված նախարարությունների հետ, ու եթե նման հարց ու կարիք լինի, որոշումը մեկ օրում կկայացնենք: Կառավարության նիստի փակ հատվածում այս հարցին ևս կնադրադառնանք»,-ասաց Ավինյանը:

Իսկ ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ դպրոցներում հաճախելիությունը 90 տոկոս է, մարզերում՝ ավելի քիչ։ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հարցին, թե հնարավո՞ր է դասերը հետաձգվեն, նախարարը պատասխանեց, որ հարցը կքննարկվի։

Գովազդ