ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք է հաստատվել. tert.am

Լուրեր
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք է հաստատվել: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Առողջապահության նախարարն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: 

«Վերջիններս հաստատված նոր կորոնավիրուսով Էջմիածնի քաղաքացու հետ սերտ շփում ունեցած անձանց շրջանակից են, որոնք երեկ երեկոյան մեկուսացվել էին: Նրանց մոտ դիտվել էր ջերմության բարձրացում, ինչի կապակցությամբ նրանք թեստավորվել են, որի արդյունքում հիվանդությունը նրանց մոտ հաստատվել էր: Այս պահին նրանց ինքնազգացողությունը լավ է, նրանք չեն ջերմում»,-գրել է նախարարը:

Աղբյուրը՝ tert.am

Գովազդ